Նախորդ տարի համակարգից ոստիկաններ են հեռացվել թմրանյութ օգտագործելու համար․ փոխնախարար

Մանրամասներ

Ոստիկանները պետք է ատեստավորվեն, անցնեն բուժզննություն հոգեմետ դեղեր օգտագործելու վերաբերյալ, որովհետեւ կան հստակ չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն Կառավարության պատկերացրած բարեփոխումների շրջանակում։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

«Մենք նախորդ տարի ունեցել ենք 10 ծառայողական քննություն, որի ընթացքում նրանք ազատվել են աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար։ Այս տարվա ընթացքում ունենք վեց քերական վարույթ։ Պետք է համակարգում թողնել այն մարդկանց, որոնք պրոֆեսիոնալ իրականացնում են իրենց գործառույթները եւ հավուր պատշաճի նրանց վարձատրել։ 24 ժամյա քրտնաջան աշխատանքի համար նրանք պետք է ստանան համապատասխան վարձատրություն, մնում է միայն լավ պատրաստվել»,- նշեց փոխնախարարը։