ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը.
«Ցանկացած նոր քաղաքական ընդդիմադիր ձևաչափ, որի նպատակը կապիտուլյանտների խունտայի հեռացումն է, Արցախի Ադրբեջանի կազմում չլինելն է ու Հայաստանում ազգային պետականության վերականգնումն է՝ ընդունելի ու ողջունելի է, եթե այդ շարժումը մերժում է 2018-ի իշխանազավթումը։
Սա պետք է լինի հստակ ջրբաժանը։
Չի կարող որևէ շարժում ազգային ու պետականամետ լինել, եթե չի դատապարտում 2018-ի հակաղարաբաղյան ու հակապետական կործանարար շարժումը։
Մի բան հստակ է. Նիկոլը՝ ճիշտ չէր ու չէ։
Արցախ ազատագրողներին ու Ապրիլյան հաղթանակներ կերտողներին «մերժելը» սխալ էր ու դատապարտելի։
Սա պետք է գիտակցենք ու լայն ազգային համախմբումով հասնել Նիկոլի ռեժիմի հեռացման, Արցախի պաշտպանության ու ազգային պետականության վերականգնման»:
Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով
0Comments