ԱՄՆ կոնգրեսում միակարծիք չեն Թուրքիային կործանիչներ վաճառելու հարցում

Մանրամասներ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Թուրքիային  F-16 կործանիչների վաճառքի հետ կապված քննարկումները շարունակում են մնալ օրակարգային: Այս մասին հայտնում է ermenihaber-ը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մայքլ Մըքքաուլը հայտարարել է, որ երկիրը (նկատի ունի ԱՄՆ-խմբ.) պատրաստ է Թուրքիային 20 մլրդ դոլար արժողությամբ F-16 կործանիչների վաճառքը ենթադրող գործարքի համար, այն դեպքում, եթե մայիսի 28-ին կայանալիք ընտրույթունների 2-րդ փուլում Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածը Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթի:

Իսկ ավելի վաղ ԱՄՆ հարավային նահանգի՝ Տեխասի «Հանրապետական» կուսակցության անդամը  ամերիկյան «NatSec Daily» պարբերականի հետ հարցազրույցում, նշել է, որ դեմ է խնդրո առարկա գործարքին:

Թուրքական աղբյյուրի հաղորդմամբ՝ եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի արտաքին գործերի հանձնաժողովների 4 ղեկավարները հաստատեն, սպասվում է, որ մեծ հավանականությամբ F-16 կործանիչների գործարքը իրականություն կդառնա:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Թուրքիային կվաճառի վերոհիշյալ ինքնաթիռները:

Սակայն Մըքքաուլը, ով նշելով՝ որ վաճառքին դեմ են թե՛ Կոնգրեսի և թե՛ Սենատի ներկայացուցիչները, այն հնարավոր է համարել երբ Թուրքիան վավերացնի Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշիքնին (ՆԱՏՕ):

«Ընտրություններում ով հաղթում է, թո՛ղ հաղթի, մենք Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը ճանաչելու հարցում երաշխիք ենք ստացել»,-ասել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահը:

Թուրքական աղբյուրները փորձել են ներկայացնել նաև գործարքին դեմ արտահայտված ամերիկացի քաղաքական գործիչների առաջ քաշած այն պայմանները, որոնց իրականացման դեպքում հնարավոր կլինի իրենց տեսակետներում տեսնել որևէ փոփոխություն՝ F-16-երի գործարքի վերաբերյալ 

Ըստ այդմ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի «Դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Գրեգորի Միքսը բացի այն, որ համակարծիք է Թուրքիայի կողմից  ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը վավերացնելուն, նաև առաջ է քաշել ընտրությունների ավարտվելուց հետո Հունաստանի հանդեպ Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը:

Իսկ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը պնդել է, որ մինչև վերոնշյալ գործարքին թույլտվություն տալը, անհրաժեշտ է, որ Էրդողանի արտաքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ տեղի ունենան:

«Անհարժեշտ է նաև, որ  Անկարան վերջ դնի Հունաստանի նկատմամբ վարած ագրեսիվ քաղաքականությանն ու ընդդեմ Հայաստանի՝ Ադրբեջանին տրվող աջակցությանը, ինչպես նաև ազատ արձակի լրագրողներին ու այլախոհներին»,-հավելել է Մենենդեսը: