Ռուսաստանը ողջունում է Զանգեզուրի միջանցքի ստեղծումը․ Ալիև

Մանրամասներ

Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ Ալիևը, շարունակելով Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճը, մասնավորապես ասաց.

«Նորից հնչեց մեղադրանք. եթե դուք նկատել եք, իմ ելույթներում ոչ մի մեղադրանք չի եղել: Ես շեշտեմ՝ Ադրբեջանը ոչ մի միջանցք չի արգելափակել, ինչ վերաբերում է Լաչին- Խանքենդի ճանապարհին, ապա այն բաց է: Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, որը դուք ճանաչում եք, տեղադրված է հսկիչ սահմանային անցակետ՝ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Եվ այսօր այդ անցակետով Ադրբեջանի հայազգի բնակիչներն ազատ տեղաշարժվում են այդ ճանապարհով:

Պետք չի փորձել հարթակը կիրառել անհիմն մեղադրանքների համար: Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա եթե ուշադիր լինեք, ես ասացի՝ Ադրբեջանը նախաձեռնել է ստեղծումը Զանգեզուրի միջանցքի: Դա մեր իրավունքն է՝ նախաձեռնել այն, ինչ ճիշտ ենք համարում, լեգիտիմ ու բանական: Եվ որը ողջունվում է նախ և առաջ Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների կողմից»:

Ի պատասխան Փաշինյանը նկատեց. «Շատ հետաքրքիր էր լսել, որ Ռուսաստանը ողջունում է այդ նախագիծը: Ճիշտն ասած՝ ես այդ մասին առաջին անգամ եմ լսում»