ՌԴ-ի նախաձեռնությունները սկսել են իրականացվել և տալ գործնական արդյունքներ․ Զախարովա

Մանրամասներ

ԱՄՆ-ի և Եվրոպայի մոտ դյուրագրգռություն է առաջանում, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաձեռնությունները մշակվել են Ռուսաստանի մասնակցութամբ։ Այս մասին  այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։  

«(Նախաձեռնությունները - Tert.am) Սկսել են իրականացվել, սկսել են տալ գործնական արդյունքներ»,- նշեց նա։

Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում Արևմուտքի նախաձեռնությունը ոչ թե միջնորդություն է, այլ ապակառուցողական ինչ-որ բան։ «Որովհետև կառուցողական և իրական արդյունքներ, որոնք կարող են խոսել դրական ուղղությամբ շարժի մասին, չկան»,- ընդգծեց Զախարովան։

Նա նաև հավելեց, որ դա չի նշանակում, թե «ըստ արժանվույն չենք գնահատի այն քայլերը, որոնք իսկապես կտանեն կառուցողական արդյունքների»։

«Մենք միշտ ընդգծում ենք դրական տենդենցը, դինամիկան և այլն։ Շատ ուղղություններով գիտեք, տեսնում եք։ Կլինեն այդ ուղղությամբ համապատսխան արդյունքներ, անպայման բարձր կգնահատենք։ Դեռևս գնագահտելու բան չկա։ Դեռևս տեսնում ենք, բացահայտ արտահայտված ցանկություն խոչընդոտել օրակարգը, արևմտականների կողմից իրենց վերագրել արդյունքները, որոնք իրենց կողմից չեն արձանագրվել։ Եվ գոյություն ունեցող խանդը, չարությունը ․․․»,- նշեց Մարիա Զախարովան։