Լուկաշենկոն անհետացել է

Մանրամասներ

Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 9-ից հետո չի երևացել հանրությանը։ Այս մասին գրում են բելառուսական Թելեգրամ ալիքները՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին։

Բելառուսի նախագահը մի շարք նախատեսված միջոցառումներ է բաց է թողել։ Նա նույնիսկ չի ներկայացել ազգային դրոշի մեծարման արարողությանը։ Նշենք, որ անցյալ տարի ազգային դրոշի մեծարման արարողության ժամանակ Լուկաշենկոն 20 րոպեանոց ելույթ էր ունեցել։

Նախագահ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ամեն ինչ կարգին է, ուղղակի նախագահի գրաֆիկն է բավականին հագեցած, այդ թվում՝ փաստաթղթերի հետ աշխատանքը»։

Լրատվամիջոցները ենթադրում են, որ Լուկաշենկոն «հիվանդացել է». Միաժամանակ, Բելառուսի որոշ քաղաքագետներ գրում են, որ նա «վիրահատվել է, բայց ոչ սիրտը»։