Բրյուսելում հնարավոր է չեղարկվի նոյեմբերի 9-ը, փոխըմբռնման հուշագիր ստորագրվի առանց ՌԴ-ի. Հրանտ Մելիք-Շահնազարյան․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում

Բրյուսելում հնարավոր է չեղարկվի նոյեմբերի 9-ը, փոխըմբռնման հուշագիր ստորագրվի առանց ՌԴ-ի։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․

«Եթե պաշտոնապես հաստատվի Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման լուրը, նշանակում է հանրությանը նորից խաբել են, Վաշինգտոնում ինչ որ բան համաձայնեցրել են և հիմա կարիք կա երկրների ղեկավարների մակարդակում քննարկելու։

Չեմ բացառում, որ Բրյուսելում քննարկվելիք փաստաթղթում լինի միջանցք Սյունիքով, սահմանագծման-սահմանազատման այլ մեխանիզմ, «անկլավների» զիջում։ Եթե հաշվի առնենք, որ վաշինգտոնյան բանակցությունների օրերին արտահոսք եղավ ազգային փոքրամասնությունների թեմայի մասին ու եթե այն կա փաստաթղթում, ուրեմն խոսել են նաև Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին»,-նշել է քաղաքագետը։

Նրա կարծիքով, վաշինգտոնյան հաղորդագրության ֆոնը և մատուցման ձևը վկայում են, որ ահագին բան պայմանավորվել են, ինչ որ բան դեռ չեն պայմանավորվել ու որոշել են շարունակել բանակցությունները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Tert.am-ի տեսանյութում․