Porsche ընկերությունը ֆիլմ է նկարահանել նորագույն սերնդի մոդելների մասին

Մանրամասներ

Porsche ընկերությունը լիամետրաժ ֆիլմ է նկարահանել, որը պատմում է նոր սերնդի 992 մոդելի ստեղծման մասին՝ սկզբից մինչեւ վերջ, տեղեկացնում է Yahoo News-ը։

Տեսանյութը, որը տեւում է մոտ մեկուկես ժամ, պատմում է ավտոմեքենայի ստեղծման անգամ ամենափոքր մանրամասների մասին՝ ապագա մեքենայի դիզայնից ու կավե մոդելներից մինչեւ տրանսմիսիան եւ սրահը։

Ֆիլմում կան նաեւ հարցազրույցներ Porsche-ի ինժեներների հետ։