Իրանում սպանվել է ոստիկանության հետախուզության ղեկավարը

Մանրամասներ

Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում անհայտ անձինք սպանել են Սարավան քաղաքի ոստիկանության հետախուզության ղեկավար Ալիռեզա Շահրաքիին։

ISNA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է քաղաքի վարչակազմի ղեկավարը։

Ապրիլի 30-ի առավոտյան անհայտ անձինք կրակել են Շահրաքիի մեքենայի վրա։

Վիրավորվել է Շահրաքիի կինը, որը նույնպես եղել է մեքենայում։

Փաստը հետաքննվում է։