Իրանի նախագահը Սաուդյան Արաբիայի թագավորին հրավիրել է Թեհրան

Մանրամասներ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սաուդյան Արաբիայի թագավար Սալման բեն Աբդել Ազիզին, որը Ռայիսիին Էր Ռիադ էր հրավիրել, պատասխան հրավեր է արել։

Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում տեղեկացրել է իսլամական հանրապետության ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։ Նրա խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։

«Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզի հրավերը՝ այցելել Էր Ռիադ եւ... ի պատասխան ուղարկել է գրավոր հրավեր Սաուդյան Արաբիայի թագավորին՝ այցելելու Թեհրան»,- տեղեկացրել է Քանաանին։