«Մեդլայն» բժշկական կենտրոնի 10 բժիշկ ձերբակալվել է

Մանրամասներ

1

Հակակոռուպցիոն կոմիտեն քովիդի հետ կապված քրեական վարույթի շրջանակում նոր ձերբակալություններ է իրականացրել «Մեդլայն» բժշկական կենտրոնում:

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը, ով այլ մանրամասներ չհայտնեց:

Նշենք, որ «Հայկական ժամանակ»–ի տեղեկություններով՝ խոսքը շուրջ 10 բժշկի մասին է։