ՊԵԿ-ը խուզարկություններ է իրականացնում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ»-ում

Մանրամասներ

Radar Armenia-ի տեղեկություններով` ՊԵԿ-ը խուզարկություններ է իրականացնում ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերության, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված այլ անձանց հասցեներում:

Խուզարկությունները պայմանավորված են 1 ամիս առաջ «Նոր Զովքի» գործի շրջանակներում հայտնաբերված հետքի հետ, երբ սերվերներում բացահայտվել էին տեղեկություններ վերոնշյալ ընկերության կողմից հնարավոր ստվերային շրջանառության մասին։