Ռուսաստանը կարող է «գնել Ուկրաինան»․ Մարգարիտա Սիմոնյան

Մանրամասներ

RT-ի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանն ասել է, որ Ռուսաստանը կարող է «գնել Ուկրաինան» Եվրոպայում սառեցված ակտիվների դիմաց։

«Այսպիսի գաղափար է անցնում մտքովս. մեր Կենտրոնական բանկի 300 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներն առգրավված են, դրանք չեն կարող տալ մեզ, ես ելք եմ առաջարկում: 

Այս գումարը վճարում են մեր կողմից այն հողերը գնելու համար, որոնք ուզում են մեզ հետ լինել։ Սա սկզբունքային հարց է. մեզ պետք են նրանք, ովքեր ցանկանում են մեզ հետ լինել, մեզ օտարներ պետք չեն: Ինձ անձամբ Լվովը պետք չէ։ 

Մեզ պետք չեն այն մարդիկ, ովքեր ատում են մեզ: Բայց մարդիկ, ովքեր ցանկանում են մեզ հետ լինել իրենց հողում, այդ գումարները ուղարկվում են Ուկրաինա՝ նրանց համար։ Իրենք դա կանվանեն փոխհատուցում, իսկ մենք՝ ուղղակի գնում»,- ասել է Սիմոնյանը։