Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի ռուսական զորքերի դուրսբերմամբ. Շոլց

Մանրամասներ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի ռուսական զորքերի դուրսբերմամբ։

«Հասկանալի է, թե ինչպես կարող է ավարտվել այս պատերազմը։ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը»,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը ԵՄ գագաթնաժողովի ավարտից հետո։

Ըստ Օլաֆ Շոլցի՝ պատերազմի ավարտի նման սցենարն անհրաժեշտ է, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպողաբար չկատարի իր իմպերիալիստական ​​նպատակները և չփոխի սահմանները Եվրոպայում։

Շոլցը նաև հաստատել է, որ ԵՄ երկրները կաջակցեն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Մինչ այդ Գերմանիայի կանցլերն ասել էր, որ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի արագ ավարտ չի ակնկալում։