Ռուսաստանի Տուլայի շրջանի Կիրեևսկ քաղաքում պայթյուն է որոտացել

Մանրամասներ

Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանի Կիրեեւսկ քաղաքում պայթյուն է որոտացել. երկու մարդ բեկորային վնասվածքներ են ստացել, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Հերթապահ միասնական դիսպետչերական ծառայությանը (EDDS)։

Ըստ EDDS-ի հաղորդագրության՝ պայթյունը տեղի է ունեցել ժամը 15:19-ին, կա երկու տուժած՝ 2002 եւ 2006 թվականների ծնունդ, որոնք բեկորային վնասվածքներ ունեն։

Պայթյունի վայրում 5 մետր խորությամբ ձագար կա։ Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի ներսում՝ Դորոժնիկով 29 հասցեում։

Միջադեպի պատճառները պարզվում են։ Դիտարկվում է անօդաչու թռչող սարքի ընկնելու վարկածը։