Պուտինը պատմել է իր բնակարանում Սի Ծինպինի հետ զրույցի մասին

Մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն պատմել է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինպինի հետ բանակցությունների ոչ պաշտոնական հատվածը տեղի է ունեցել իր բնակարանում։ Այնտեղ, աշխատանքային ընթրիքից հետո, ղեկավարները հանգիստ քննարկում են ունեցել։

«Մենք աշխատանքային ընթրիք ունեցանք, իսկ հետո ես՝ որպես ընկեր, Ծինփինին հրավիրեցի տեղափոխվել այլ սենյակ։ Ես այստեղ բնակարան ունեմ, որտեղ վերջերս շատ ժամանակ եմ անցկացնում, այստեղ աշխատում եմ և շատ հաճախ եմ գիշերում, ուստի մենք տեղափոխվեցինք այնտեղ և նստած բուխարու մոտ և թեյ խմելով՝ հանգիստ խոսեցինք ամեն ինչի մասին»,- ասել է Պուտինը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

ՌԴ նախագահը նշել է, որ Սի Ծինփինը քաջատեղյակ է ընթացիկ օրակարգի բոլոր խնդիրներին, ուշադիր է մանրուքների նկատմամբ, ինչպես նաև շատ հետաքրքիր զրուցակից է։