Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության եւ սադրիչ գործելակերպի առնչությամբ, ինչը խոչընդոտում է կայունությանն ու խաղաղությանը միտված ջանքերին։
Վարչապետի աշխատակազմից հաղորդում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով շարունակվող ճգնաժամային իրավիճակին։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, խաղաղության պայմանագրի, տարածաշրջանի հաղորդուղիների վերագործարկման հարցերի շուրջ։
Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում երկխոսությանն ու խաղաղությանը։
0Comments