Լավրովն էսօր ասում է՝ «Արևմուտքն իրեն ամբողջությամբ արժեզրկել է։ Մենք լիապես տեսնում ենք, թե ինչ են անում Հարավային Կովկասում։ Չեն էլ թաքցնում. կտրել Ռուսաստանից, քանդել 3+3 ֆորմատը, սեփական ծառայությունները փաթաթել երեք հարավկովկասյան երկրներին, ամրապնդել սեփական հեգեմոնիան, տրորել տարածաշրջանի երեք երկրների` Ռուսատանի, Թուրքիայի, Իրանի օրինական շահերը:»
Լավ, Իրանն ու ՌԴ-ն հլը մի կողմ դնենք, իրենք արևմուտքի հակառակորդն են, յանիմ... բա Թուրքիայի շահերը խի՞ ա էդ նենգ արևմուտքը ոտնահարում: Մոսկվան եղած չեղածը հանձնում ա Թուրքիային, որ հանկարծ թուրքերն իրենց ոտնահարված չզգան, էս ստոր արևմուտքն էլ, ոնց որ չուզող դուշմանը լինի:
Գեդինը մտնես դու, արևմուտք!!
Ձեռ... էէէէ... ոտքերդ հեռու Թուրքիայից!!
Վաղը գնամ ԱՄՆ դեսպանատան դեմը հացադուլ սկսեմ, մինչև մեր խեղճ հարևան թուրքերին հանգիստ չթողեն:
Արթուր Դանիելյան
0Comments