Պուտինին կալանավորելու օրդերը ցույց է տալիս, որ ոչ ոք օրենքից վեր չէ. Շոլց

Մանրամասներ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու մասին որոշումը․ «Միջազգային քրեական դատարանը ռազմական հանցագործությունները հետաքննելու համապատասխան կառույցն է:

Փաստն այն է, որ ոչ ոք չի կարող օրենքից վեր լինել, և դա պարզ է դառնում հենց հիմա», ասել է նա: