ՆԱՏՕ-ում ողջունել են Ֆինլանդիայի դիմումը վավերացնելու Թուրքիայի որոշումը

Մանրամասներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ողջունել է Թուրքիայում Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի վավերացման ընթացակարգի մեկնարկը եւ անհամբեր սպասում է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի շուտափույթ անդամակցությանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ երկրի խորհրդարանը սկսել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի դիմումի վավերացման գործընթացը։

«Ես ողջունում եմ Թուրքիայի այսօրվա որոշումը՝ առաջ շարժվելու ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացում: Դա կամրապնդի Ֆինլանդիայի անվտանգությունը, կամրապնդի Շվեդիայի անվտանգությունը եւ կամրապնդի ՆԱՏՕ-ի անվտանգությունը», - ասվում է գլխավոր քարտուղարի տարածած հայտարարության տեքստում։

Նա նաեւ հույս է հայտնել, որ ինչպես Ֆինլանդիան, այնպես էլ Շվեդիան հնարավորինս շուտ կմիանան դաշինքին․ «Գլխավորն այն է, որ եւ՛ Ֆինլանդիան, եւ՛ Շվեդիան արագորեն դառնան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ, այլ ոչ թե նրանց համատեղ մուտքը»։