Մարտունու եւ Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել

Մանրամասներ

Լեռնային Ղարաբաղի Մարտունու եւ Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Փաստերի համաձայն՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Մարտունու շրջանի անապահով եւ բազմազավակ ընտանիքներին պարենային փաթեթներ բաժանելու նպատակով մարդասիրական ծրագիր է իրականացվել։