Մենք պատրաստ ենք մասնակցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը. Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ

Մենք պատրաստ ենք մասնակցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը։ Առաջիկայում նախատեսվում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա, որտեղ կքննարկվի նաև այս հարցը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ դրա մասին երեկ հեռախոսազրույցի ժամանակ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ 2022թ.–ի դեկտեմբերին չկայացած հանդիպումը չի չեղարկվել, պարզապես հետաձգվել է:

«Այդ հանդիպման չկայանալը սուր ճգնաժամի հետ էր կապված, ոչ թե հանդիպումը բոյկոտելու: Այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ նախարարը լինի Երևանում»:

Անդրադառնալով Երևանի և Մոսկվայի հարաբերություններում առկա է ճգնաժամի մասին հնչած հարցին, Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները շատ անկեղծ են, ինքը ճգնաժամ չեմ տեսնում. «Մենք խոսում ու քննարկում ենք: Ֆիքսում ենք, որ կան խնդիրներ, որոնց մի մասը օբյեկտիվ են»։