Սյունիք և Վայոց Ձոր ճամփորդելիս հնարավորություն ունեցա վայելելու Հայաստանի բնության գեղեցկությունը, անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Մանրամասներ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Սյունիքի և Վայով ձորի մարզ կատարած այցերից հետո գրառում է կատարել ու լուսանկարներ տեղադրել «Թվիթեր»-ի իր էջում:

«Սյունիք և Վայոց Ձոր ճամփորդելիս հնարավորություն ունեցա զգալու, վայելելու Հայաստանի բնության գեղեցկությունը և  յուրահատուկ մշակութային ժառանգությունը, համտեսելու տարածաշրջանային որոշ համեղ ուտեստներ և հանդիպելու Հայաստանի տաղանդավոր արհեստավորների հետ։ Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին»,-գրել է դեսպանը: