Ժամանակն է, որ օտար ուժերը հեռանան Սիրիայի տարածքից․ Իրանի արտգործնախարար

Մանրամասներ

Ժամանակն է, որ օտար ուժերը հարգեն Սիրիայի տարածքային ամբողջականությունը և հեռանան այս երկրից, ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը, հայտնում է Irna գործակալությունը։

Հինգշաբթի երեկոյան Դամասկոսում իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Մեկդադի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ամիրաբդոլլահիանը խորը կարեկցանք է հայտնել Սիրիայի ժողովրդին և կառավարությանը Սիրիայում վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ Նա հավելել է, որ Թեհրանն ու Դամասկոսը դժվար ժամանակներում բարեկամներ են եղել, և որ Իրանի Իսլամական Հանրապետությունը սիրիական ազգի և կառավարության իսկական բարեկամն է։

Համատեղ ասուլիսում Ամիրաբդոլլահիանն ասել է, որ ժամանակն է, որ օտար ուժերը լքեն Սիրիան և հարգեն այս երկրի տարածքային ամբողջականությունը՝ հավելելով, որ Թեհրանը բոլոր կողմերին կոչ է անում հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում։