ԵՄ-ն ողջունում է «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի ետկանչը

Մանրամասներ

Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարել է, որ ողջունում է իշխող կուսակցության հայտարարությունը «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը ետ կանչելու մասին։

Կառույցը նաև կոչ է անում Վրաստանի բոլոր քաղաքական առաջնորդներին՝ 12 առաջնահերթությունների համապատասխան վերսկսել եվրոպամետ բարեփոխումները ներառական և կառուցողական ձևով, «որպեսզի Վրաստանը հասնի թեկնածուի կարգավիճակի»։