Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ, իրավիճակն առաջնագծում հարաբերական կայուն է. ՊՆ

Մանրամասներ

Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: