Պարեկայինը շատ արագ կորցնում է իր տակ դրված արժեքներն ու դառնում ռեբռենդինգ եղած ГАИ․ Դանիել Իոաննիսյան

Մանրամասներ

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է մարտի 8-ն ու ընդգծում ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության մասին, Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարությունը հաթաթա է տալիս կին պարեկին նրա համար, որ մեկ այլ ոստիկանի տուգանել է` տեխզննություն ու ԱՊՊԱ չունենալու համար։

Հետաքրքիր է նաև այն, որ Համերի պատմության արդյունքում գործից հանեցին վաշտի, գումարտակի ու ծառայության հրամանատարներին, բայց ոչ Երևանի գնդի հրամանատարին, ով Վահե Ղազարյանի մտերիմն է։

Գնդի այդ հրամանատարը, իմիջիայլոց, պարբերաբար պարեկներին հիշեցնում է, որ ԱԱԾ-ականներին ու ոստիկաններին տուգանել պետք չի, իսկ պարեկայինի գլխավոր խնդիրը ինձ ինֆորմացիա տալն է։

Պարեկայինը շատ արագ կորցնում է իր տակ դրված արժեքները ու դառնում ռեբռենդինգ եղած ГАИ»: