Սամվել Բաբայանը Սերժ Սարգսյանի ինադու պատրաստ է հանձնել Արցախը. միշտ մի Հուդա կգտնվի. էդգար Էլբակյան․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում

Մարտի 6-ին Արցախի անվտանգության խորհրդի նիստում նիստը վարող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Ադրբեջանը հայկական կողմին շարունակում է էլ ավելի ծանր իրավիճակում դնելու քաղաքականությունը։

«Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք: Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք, կամ, եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն: Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը և ամեն նման մի երևույթի չարձագանքել և ներքաղաքական որևէ ենթատեքստ չտալ»,- ասել է նախագահ Հարությունյանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Էդգար Էլբակյանը, խոսելով Արայիկ Հարությունյանի հայտարարության վերը նշված դրվագի մասին, նշեց.

«Հարցը հստակ հասկանալու համար նախ պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունն է Արցախը հանձնել, նախ՝ իր պլաններում, իսկ անցյալ տարվանից՝ նաև փաստաթղթերում։ Հիմա Արցախը միայնակ է մնացել Ադրբեջանի դեմ, որովհետև խնդիրը Երևանում է, իսկ Երևանից հանձնած է: Միևնույն ժամանակ Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմությունը ցույց է տվել, որ իրավիճակն անելանելի չէ, պատմությունը ցույց է տվել, որ Արցախի էլիտան ի վիճակի է ազդելու Հայաստանում որոշումների կայացման վրա, եթե ունի սեփական ազգային շահի գիտակցում»,- ասաց Էլբակյանը։