Twitter-ում կրճատումների նոր ալիք է սկսվել․ 200 աշխատակից արդեն ազատվել է աշխատանքից

Մանրամասներ

New York Times պարբերականի փոխանցմամբ՝ Twitter ընկերությունն աշխատանքից ազատել է առնվազն 200 աշխատակցի՝ աշխատակազմի մոտ 10 տոկոսը։

Սա ընկերությունում կրճատումների առաջին դեպքը չէ։

Այն բանից հետո, երբ անցյալ տարվա հոկտեմբերին Twitter –ը ձեռք բերեց միլիարդատեր Իլոն Մասկը, կրկին կրճատումներ էին եղել։

Այդ ժամանակից ի վեր Մասկը աշխատանքից ազատել է 7500 աշխատակիցների մոտ կեսին։