Իրանը ՄԱԳԱՏԷ-ին թույլ կտա մշտադիտարկում իրականացնել երկրում

Մանրամասներ

Իրանը թույլ կտա Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) իրականացնել հետագա ստուգում և մոնիթորինգ, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

«Իրան, կամավոր հիմունքներով թույլ կտա ՄԱԳԱՏԷ-ին իրականացնել հետագա համապատասխան ստուգում և մոնիթորինգ: Պայմանները կհամաձայնեցվեն երկու կողմերի միջև շուտով Թեհրանում կայանալիք տեխնիկական հանդիպման ժամանակ»,- ասվում է ՄԱԳԱՏԷ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ կապված երկրում ուրանի մինչև 84% հարստացման մասին զեկույցների հետ: