Իրանի ԱԳ նախարարը առաջիկա օրերին կայցելի Ռուսաստան

Մանրամասներ

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը մարտին կայցելի Ռուսաստան։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Մոսկվայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին:

Նա ընդգծել է, որ այս պահին Թեհրանն ու Մոսկվան գտնվում են «հարաբերությունների զարգացման ոսկե շրջանում, և դրանք բոլոր ուղղություններով աստիճանաբար զարգանում են»։