Երկրաշարժ է գրանցվել նաև Սեւ ծովում՝ Ղրիմի ափերի մոտ

Մանրամասներ

3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի գրանցվել Սեւ ծովում՝ Գուրզուֆի եւ Ալուշտայի մոտակայքում, ցնցումը թույլ զգացվել է Ղրիմի ափին, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Ղրիմի դաշնային համալսարանի սեյսմոլոգիայի եւ գեոդինամիկայի ինստիտուտի տնօրեն Յուրի Վոլֆմանը։

«Սեւ ծովում՝ Գուրզուֆ-Ալուշտա շրջանում, ցնցում է տեղի ունեցել։ Մագնիտուդը՝ 3,5, խորությունը՝ 31 կիլոմետր։ Այն թույլ է զգացվել Գուրզուֆում եւ Ալուշտայում», - ասել է Վոլֆմանը։