Տոյվո Կլաարը կժամանի Հայաստան

Մանրամասներ

Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կժամանաի Երևան: Նա այս մասին տեղեկացրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Վերադառնում եմ տարածաշրջան՝ մի շարք խորհրդակցությունների, որոնք հաջորդելու են Մյունխենում առաջնորդների հանդիպումներին: Սկսում եմ Երևանից։ Առավոտյան սպասեք լավ հանդիպումների», - գրել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ հայ-ադրբեջանական կարգավորման հարցի վերաբերյալ: Այն տեղի էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ: