Իտալիայի վարչապետը ժամանել է Կիեւ Զելենսկու հետ հանդիպելու համար

Մանրամասներ

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին երեքշաբթի գնացքով ժամանել է Կիեւ, որտեղ կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է RaiNews24 լրատվական հեռուստաալիքը։

Նախօրեին Մելոնին այցելել էր Վարշավա, որտեղ բանակցություններ էր վարել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի հետ։

Այս այցին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նա հիշեցրել էր, որ Իտալիան Ուկրաինայի հակամարտության հենց սկզբից Կիեւին տրամադրել է ֆինանսական, ռազմական եւ հումանիտար աջակցություն։

«Ուկրաինան կարող է հույս դնել Իտալիայի վրա»,- ընդգծել էր նա