Մբապե․ Շատ սխալներ թույլ տվեցինք

Մանրամասներ

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է 4:3 հաշվով հաղթանակը «Լիլի» նկատմամբ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի խաղում։

«Այնքան էլ լավ հանդիպում չստացվեց։ Շատ սխալներ թույլ տվեցինք, բայց ցուցադրեցինք, որ ամենաբարդ իրավիճակում էլ կարող ենք ելքեր գտնել։

Իմ առաջին գոլի դրվագում արձագանքեցի Նեյմարի շարժմանը, քանի որ նա միշտ կարող է ինձ գտնել փոխանցումով։ Հույս ունեմ, որ նա շուտ կվերադառնա խաղադաշտ, քանի որ կարեւոր խաղացող է մեր թիմի համար»,- Մբապեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Մբապեն «Լիլի» դեմ խաղում դարձել էր դուբլի հեղինակ։ Հաղթական գոլը խփել էր արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

ՊՍԺ-ն 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մարսելից»։

Ֆրանսիայի առաջնություն, 24-րդ տուր

ՊՍԺ - «Լիլ»՝ 4:3 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 11, 87, Նեյմար, 17, Մեսի, 90+5  -  Բաֆոդե Դիակիտե, 24, Ջոնաթան Դեւիդ, 58, 11մ, Ժանատան Բամբա, 69