Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Բաշար ալ Ասադին գիշերը տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ, որը հազարից ավելի մարդու կյանք է խլել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի ղեկավարը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է Անկարային և Դամասկոսին տրամադրել անհրաժեշտ օգնությունը։
«Հարգելի պարոն նախագահ, ընդունեք մեր խորին ցավակցությունները Ձեր երկրում հզոր երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի և զանգվածային ավերածությունների կապակցությամբ», - ասված է Թուրքիայի նախագահին ուղղված ցավակցական հեռագրում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Սիրիայի նախագահին ուղղված հեռագրում Պուտինը «ամենաանկեղծ ցավակցություն է հայտնել Սիրիայի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած երկրաշարժի ողբերգական հետևանքների կապակցությամբ»։
«Մենք կիսում ենք նրանց վիշտն ու ցավը, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, հուսով ենք բոլոր զոհերը շուտափույթ կապաքինվեն»,- հավելել է ՌԴ ղեկավարը։
Պուտինը նաև նշել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բնական աղետի հետևանքների վերացման համար։
Պուտինը ցավակցել է Էրդողանին և Ասադին. Մոսկվան պատրաստ է Անկարային և Դամասկոսին տրամադրել անհրաժեշտ օգնությունը
Մանրամասներ

0Comments