Ո՞ր երկրից են ամենաշատ զբոսաշրջիկներ մեկնել Թուրքիա

Մանրամասներ

Թուրքիայի մշակույթի ու տուրիզմի նախարարությունը տվյալներ է հրապարակել Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ պաշտոնական տեղակատվության՝ 2021թ-ի համեմատ 2022թ-ին Թուրքիայում շրջագայած զբոսաշրջիկների թիվը ավելացել է 80 տոկոսով: Ընդհանուր առմամբ 2022-ին Թուրքիան ընդունել է 51մլն 387 հազար զբոսաշրջիկի:

Ամենաշատ զբոսաշրջիկները (5.6մլն) Թուրքիա են մեկնել Գերմանիայից։ Զբոսաշրջիկների թվով Գերմանիային հաջորդում է Ռուսաստանը (5.2մլն)։ Իսկ եռյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան (3.3 մլն)։