Երևանում ակնկալո՞ւմ են, որ Պուտինը կզանգի Ալիևին և կկարգադրի բացել Լաչինի միջանցքը, այդպես չի լինում

Մանրամասներ

Երևանում ակնկալո՞ւմ են, որ Պուտինը կզանգի Ալիևին և կկարգադրի բացել Լաչինի միջանցքը, այդպես չի լինում։

24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում այսպիսի հարցադրում ներկայացրեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսեյ Տոկարևը` ի պատասխան Լաչինի միջանցքի շրջափակման մասին տրված հարցին։

Տոկարևի հետ զրուցեցինք Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության, ինչպես նաև՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին Քաղաքագետի կարծիքով, հայ-ռուսական հարաբերություններում կա ճգնաժամ, բայց Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի մտերմագույն դաշնակիցը։