Ադրբեջանը դադարեցրել է Թեհրանում իր դեսպանատան դիվանագիտական գործունեությունը.
Ըստ Tasnim-ի՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է Թեհրանում իր դեսպանատան ամբողջական դիվանագիտական գործունեությունը դադարեցնելու մասին և ասել, որ այդ հարցը չի վերաբերում Թավրիզում գլխավոր հյուպատոսությանը։
Ադրբեջանը բազմիցս պահանջել է Թեհրանում իր դեսպանատան համար ուժեղացնել անվտանգության միջոցառումները, սակայն Իրանն անտեսել է այդ կոչերը, ասել է Խալաֆովը։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը Բաքվից ժամանած մասնավոր ինքնաթիռով տարհանել է դիվանագիտական առաքելության աշխատակիցներին և նրանց ընտանիքներին։
0Comments