Ռոնալդուի սիրելին ծննդյան օրը նշել է հայկական «Լավաշ» ռեստորանում․ Ֆոտո

ՖՈՏՈ

Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ արգենտինացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսն այս հանգստյան օրերին ընտանիքի հետ Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքի հայկական Լավաշ ռեստորանում նշել է իր 29-ամյակը։ Այս մասին հայտնում է alarabiya.net-ը։

«Ինսթագրամ»-ի իր էջում Ջորջինան լուսանկար է հրապարակել, որում սիրելիի և երեխաների հետ է՝ եռահարկ տորթի ֆոնին։

Ռեստորանի ինսթագրամյան էջում ևս լուսանկարներ և տեսանյութ է հրապարակվել, որին կից գրել են, որ պատիվ էր նրանց հյուրընկալելը։

1

1