Այն երկրները, որոնց ղեկավարները տառապել են նախորդների թողածը մերժելու գայթակղությամբ, հայտնվել են այն վիճակում, ինչ այսօր ՄԵՆՔ ենք…

Մանրամասներ

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ավելի լավ է հաշտվել անարդարության հետ, քան իրականացնել կործանարար փոփոխություններ, որոնց արդյունքում կարող է այնպես ստացվել, որ առաջարկվող ուղղումն ավելի վատ լինի, քան այն, որը կոչված է բուն չարիքը վերացնելուն, մանավանդ, որ հաճախ է պատահում, երբ անարդարացի հայտարարված փաստերն այդպես էլ չեն համապատասխանում իրականությանը…»,- այս խոսքերի հեղինակը 20-րդ դարասկզբի ԱՄՆ նախագահ Ուիլյամ Հովարդ Տաֆտն է…

Նախագահ, ով ոչ թե սեփական ԵՍ-ն ու կարողությունները կարևորելու մոլուցքով նախընտրեց զրոյացնել իր նախորդների թողած լավ կամ վատ ժառանգությունը, այլ աշխատեց (իր նախորդների օրինակով) ինչ-որ բան ավելացնել կատարվածի վրա…

Այսօր Միացյալ Նահանգներն աշխարհի թիվ մեկ գերտերությունն է, իսկ այն երկրները, որոնց ղեկավարները տառապել և տառապում են իրենց նախորդների թողածը մերժելու գայթակղությամբ, կամ հայտնվել են պատմության լուսանցքում, կամ գտնվում են այն վիճակում, ինչ վիճակում այսօր ՄԵՆՔ ենք…»։