Դա քայլ առաջ է. Ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են ԱԺ. Ալեն Սիմոնյան

Մանրամասներ

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթաց չի սկսի, քանի որ ընդդիմադիրները վերադարձել են խորհրդարան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորների բացակաների թույլատրելի քանակը գերազանցել է: «Սակայն որոշում ենք կայացրել այս անգամ չանել, քանի որ իրենք վերադարձել են ԱԺ:

Դա քայլ առաջ է»,-ասաց Սիմոնյանը: