Խոշոր հրդեհ՝ «Երազ» թաղամասում․ հայտարարվել է ԲԻՍ-1 աստիճան, տարհանվել են մեծ թվով բնակիչներ

Մանրամասներ

Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երազ» թաղամասում՝ Ադոնցի 6/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության ՀՀ ՆԳՆ թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Լրացուցիչ ժամանել են մի քանի հրշեջ փրկարարական ջոկատների մարտական հաշվարկներ։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան։ Մինչ հրշեջների ժամանումը, նշված թաղամասում անվտանգություն կատարող «Սոլիդ» անվտանգության ծառայողները կարողացել են բնակիչների մեծ մասին տարհանել, այնուհետև մի քանի բնակիչների տարհանել են հրշեջ փրկարարները և օպերատիվո8են ժամանած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բնակիչներին օգնություն ցուցաբերած ու նրանց տարհանած հրշեջ փրկարարներից մի քանի հոգի ծխահարվել են, իսկ «Սոլիդ» անվատանգության աշխատակից Դավիթ Մկրտչյանը, ով նույնպես մասնակցել է բնակիչների տարհանմանը, ծխահարվել և տեղափոխնել է «Արմենիա» ԲԿ։

Պարեկներն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներիը սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները մարեն 5-րդ հարկում առաջացած խոշոր հրդեհը, որի ծուխը տեսանելի էր բավականին հեռվից։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։