«Իրանը չպետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի դեմ». Փաշազադե

Մանրամասներ

Կովկասի մահմեդականների և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն մեկնաբանել է Թեհրանի և Երևանի միջև քույր քաղաքների հարաբերության հաստատումը։

Փաշազադեն, մասնավորապես, հայտարարել է.

  • Իմ վերաբերմունքը Թեհրանի և Երևանի՝ քույր քաղաքներ դառնալուն բացասական է.
  • Իրանը մեծ սխալ է թույլ տալիս իսլամի պատմության մեջ, և դա աններելի է․
  • Մենք նրանց եղբայրներ էինք անվանում։ Սակայն մենք համոզվեցինք, որ նրանք ունեն այլ եղբայրներ, և մենք օտար ենք։
  • Որպես շեյխ՝ կողմ եմ բոլոր պետությունների հետ նորմալ հարաբերություններին․
  • Հուսով եմ, որ Իրանը կհասկանա իր սխալը․
  • Իրանը չպետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի դեմ։