Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի ներկայացուցիչները պետք է մշտադիտարկեին հանքերը. Բայրամով

Մանրամասներ

Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը անդրադարձել է Արցախում հանքների շահագործման հարցերին և ակնարկել Ռուբեն Վարդանյանի «բացասական» դերակատարման մասին․ «Վերջին 2 ամսում ինտենսիվ բանակցություններ են եղել։

Դեկտեմբերի 3-10-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերվել կոնկրետ արդյունքներ ու պայմանավորվածություններ, իսկ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի ներկայացուցիչները պետք է մշտադիտարկեին հանքները։ Դա կանխվել է մի խումբ սադրիչների կողմից։

Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ իմ հեռախոսազրույցի, քննարկումների ընթացքում, թե ինչպես կարելի է լուծել այս հարցը, ես ևս մեկ անգամ հիշեցրի, որ Ադրբեջանը վերջին 2 տարիների ընթացքում հրապարակել է կոնկրետ ապացույցներ այս հարցի վերաբերյալ։

Ինչ վերաբերում է Լաչինի ճանապարհին, Ադրբեջանը պարտավորվում է երաշխավորել դրա երկայնքով անվտանգ տեղաշարժը՝ քաղաքացիների, ապրանքների և տրանսպորտային միջոցների երթևեկը։ 4-րդ հատվածում ոչինչ չկա. եռակողմ հայտարարությունը պարունակում է միայն թվարկված 3 կատեգորիաներով երթևեկի՝ Ադրբեջանի պարտավորությունը», – հայտարարել է Բայրամովը։

«Այս անօրինական գործունեությունը ակտիվացել է իրեն պետնախարար հռչակած անձի գալուց հետո»,-հավելել է Բայրամովը։