ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Երևանից մեկնել է Բաքու

Մանրամասներ

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ժամանել է Բաքու։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նրան տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ 

Կոլոմինան, իր հերթին, նշել է, որ տարածաշրջանում լարվածության առկայությունը մտահոգիչ է, և ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակման կարևորությունը խաղաղության և անվտանգության հաստատման համար։