Տիգրան Ավինյանը ԵՄ դեսպանի, ՎԶԵԲ ներկայացուցչության ղեկավարի հետ փորձարկել է նոր՝ MAN ավտոբուսների հարմարավետությունը․ Ֆոտո

Մանրամասներ

MAN ավտոբուսները շարունակում են ժամանել Երևան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այսօր Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի, ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացիի, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Դեյվիդ Քալընի և Երևանի առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հետ այցելեցինք ավտոբուսների հավաքակայան և փորձնական երթուղով փորձարկեցինք նոր ավտոբուսի հարմարավետությունը Երևանի փողոցներում:

Մարտի 1-ից արդեն մեր քաղաքացիներն իրենք կգնահատեն երթուղի դուրս եկող MAN ավտոբուսները»,-գրել է նա: