Մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարցերով, ԼՂ ժողովուրդը՝ ԼՂ հարցերով․ Փաշինյան

Մանրամասներ

Մենք առաջնային ենք համարում ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը, և կարևոր ենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի այն սուբյեկտը, որը խոսի բոլոր թեմաների մասին։

Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին՝ պաշտոնական Երևանն ի՞նչ դիրքորոշում ունի ԼՂ կարգավիճակի հարցում։ 

«Իրենք պետք է որոշումներ կայացնեն և մենք կաջակցենք մեզ հասու բոլոր հնարավոր միջոցներով։ Մենք այսօր ի՞նչ ենք անում, ապահովում ենք հումանիտար հարցերով, նաև ֆինանսական հարցերով, ինչով կարողանանք` կաջակցենք։

Մեր դիրքորոշումը միշտ եղել է դա, կարծում ենք` պրոբլեմներից մեկը, որն իրական ազդեցություն է ունեցել հետագա իրադարձությունների վրա, որ մենք ԼՂ ներկայացուցիչներին բանակցային գործընթացից մի կողմ ենք դրել և ասել ենք մենք կորոշենք իրենց փոխարեն։ Ո՛չ, մենք չենք կարող որոշել իրենց փոխարեն, մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարաբերությունների հարցերով, ԼՂ ժողովրդի ներկայացուցիչները պետք է զբաղվեն ԼՂ հարցով, մենք էլ նրանց պետք է աջակցենք։ Սա է մեր դիրքորոշումը»,-ասաց նա։