Կրեմլն արձագանքել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու մասին հայտարարությանը

Մանրամասներ

Հայաստանը մնում է Ռուսաստանի «շատ մտերիմ դաշնակիցը», որի հետ երկխոսությունը կշարունակվի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով РБК-ի հարցին առ այն, թե ինչ է մտածում Կրեմլը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2023-ին ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից հրաժարվելու վերաբերյալ հայտարարության մասին։

«Սա Հայաստանի վարչապետի նոր հայտարարությունն է։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերը, որոնք այժմ շատ բարդ են»,- ասել է Պեսկովը։

ՀՀ ՊՆ-ն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում և այդ զորավաժությունները, համենայն դեպս, այս տարի չեն կայանա։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել էր Նիկոլ Փաշինյանը։