Netflix-ը հրապարակել է «You» սերիալի չորրորդ եթերաշրջանի թրեյլերը. VIDEO

Մանրամասներ

Netflix սթրիմինգային ծառայությունը հրապարակել է «You» սերիալի չորրորդ եթերաշրջանի թրեյլերը, գրում են news-ը և բրիտանական People ամսագիրը։ 

Թրեյլերը հրապարակվել է սթրիմինգային ծառայության յութուբյան ալիքում։

 «Նոր տարի, նոր երկիր, նոր անձնավորություն, սակայն Ջոն, կարծես, չի կարողացել թոթափել իր անցյալը։ «You» սերիալի չորրորդ եթերաշրջանի առաջին մասը Netflix-ում կհրապարակվի փետրվարի 9-ին», - գրված է տեսանյութին կից։

Տեսանյութի ամբողջ ընթացքում սերիական մարդասպանը ստանում է կասկածելի տեքստային հաղորդագրություններ, որոնք ապացուցում են, որ ինչ-որ մեկը հետեւում է իրեն: Եվ ամեն ինչ ավելի է լրջանում, երբ առեղծվածային անձը պրոֆեսորին «Ջո» է անվանում:

Ջոյի գլխավոր նպատակն է պարզել, թե ով է հետեւում իրեն, քանի որ նա փորձում է հեռու լինել ուշադրության կենտրոնից:

Սերիալի առաջին երեք եթերաշրջաններն այժմ հնարավոր է դիտել սթրիմինգային ծառայությունում, իսկ չորրորդ եթերաշրջանի առաջին դրվագը կհրապարակվի փետրվարի 9-ին, երկրորդը՝ մարտի 10-ին։